Թանգարանային գիշերը Հայաստանում
«Թանգարանային գիշեր. գիրը փոփոխվող աշխարհում» խորհագրով միջոցառումը հաջորդեց Թանգարանների միջազգային օրվան եւ անցկացվեց մայիսի 19-ին: Եվրամիության հետ համատեղ անցկացվող նախագծին Հայաստանից միացած 63 թանագարանների դռները մինչեւ կեսգիշեր անվճար բաց էին այցելուների առջեւ:
Թռիչքը նույնպես անմասն չմնաց այդ միջոցառումներից: Թռիչքի սաները մասնակցեցին Վանաձորի Ստ. Զորյանի տուն-թանգարանում կազմակերպված միջոցառմանը և նվիրեցին իրենց իսկ կողմից պատրաստած նվերը: