Սիրո, կարոտի, երազանքի և երջանկության մասին
Ախ, իմ մեծ Սերը
Նա հավասար է
Կորած հույսերիս ճիշտ քառակուսուն
Ու երազանքներիս խեղճ մնացորդին...
***
Ասեմ սակայն. նրա համար, որ իմն ես դու,
Ինքս եմ տալիս ինձ երանի:
***
Նորից չեն սիրում,
Սիրում են կրկին:
***
Ախ, սիրտս նաև նման է կարծես...
Նման է կարծես մի ջինջ վտակի,
Որ տարբեր հունով, բայց դեպի քեզ է
Շարունակ վազում...
***
Ի՟նչ մնաց - այս շապիկս թաց,
Կախվելու մի պարան մնաց
Իմ սիրո հարուստ ավարտից:
***
Դեռ նոր հանդիպած` մենք բաժանվեցինք,
Իրար նոր գտած` կորցրինք իրաի:
-Ինչ հրաշագործ նայվածք ունես դու.
Ինչի նայում ես` քեզ ես նկարում:
***
Լոկ անունն է քեզ մոտ,
Իբրև մի անձնագիր, որ... չի կնքված:
-Սերն է:
***
-Իմ սիրտը
Սիրո հազար գիշեր է ապրել ու տեսել,
Իսկ ուր է հապա,
Ուր է գիշերը հազարմեկերորդ:
***
Սիրո կապանքի ու տառապանքի
Հարցերն են անվերջ պատասխան փնտրում:
Մարդու` բանաստեղծիկոչման, էության մասին
Աշխարհին ուղղված մի բացիկ եմ ես,
Մի ծաղրեք ինձ
Եվ մի սոսընձեք:
***
- Դժվար բան է մարդ լինելը,
Դժվար է, Տեր:
***
- Անտեսանելի - ահեղ բան է,
Երբ խղճում է մարդ ինքն իրեն:
***
Ես հո չեմ նստել աշխարհի վզին,
Որ չմտածեմ աշխարհքի մասին:
***
Հանճարեղությունը հենց այնտեղ է սկսվում, որտեղ վերջանում է կարծեցյալ կարելիությունը:
***
... Հրաշքը, որի գաղտնիքը պարզ է բոլոր արվեստներին և կոչվում է կարճ մի բառով` մարդ: