ՄԵՆՅՈՒ
ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐ
ԶՐՈՒՑԱՐԱՆ
ՀԱՐՑՈՒՄ
ԱՅՑԵԼՈՒՆԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՕՆԼԱՅՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1 ՀՅՈՒՐԵՐ: 1 ԳՐԱՆՑՎԱԾՆԵՐ: 0 |
Մարգարիտներ Պարույր Սևակի մտքի գանձարանիցՍիրո, կարոտի, երազանքի և երջանկության մասին Ախ, իմ մեծ Սերը Նա հավասար է Կորած հույսերիս ճիշտ քառակուսուն Ու երազանքներիս խեղճ մնացորդին... *** Ասեմ սակայն. նրա համար, որ իմն ես դու, Ինքս եմ տալիս ինձ երանի: ***
Նորից չեն սիրում, Սիրում են կրկին: ***
Ախ, սիրտս նաև նման է կարծես... Նման է կարծես մի ջինջ վտակի, Որ տարբեր հունով, բայց դեպի քեզ է Շարունակ վազում... ***
Ի՟նչ մնաց - այս շապիկս թաց, Կախվելու մի պարան մնաց Իմ սիրո հարուստ ավարտից: *** Դեռ նոր հանդիպած` մենք բաժանվեցինք, Իրար նոր գտած` կորցրինք իրաի: -Ինչ հրաշագործ նայվածք ունես դու. Ինչի նայում ես` քեզ ես նկարում: ***
Լոկ անունն է քեզ մոտ, Իբրև մի անձնագիր, որ... չի կնքված: -Սերն է: ***
-Իմ սիրտը Սիրո հազար գիշեր է ապրել ու տեսել, Իսկ ուր է հապա, Ուր է գիշերը հազարմեկերորդ: ***
Սիրո կապանքի ու տառապանքի Հարցերն են անվերջ պատասխան փնտրում: Մարդու` բանաստեղծիկոչման, էության մասին Աշխարհին ուղղված մի բացիկ եմ ես, Մի ծաղրեք ինձ Եվ մի սոսընձեք: ***
- Դժվար բան է մարդ լինելը, Դժվար է, Տեր: ***
- Անտեսանելի - ահեղ բան է, Երբ խղճում է մարդ ինքն իրեն: ***
Ես հո չեմ նստել աշխարհի վզին, Որ չմտածեմ աշխարհքի մասին: ***
Հանճարեղությունը հենց այնտեղ է սկսվում, որտեղ վերջանում է կարծեցյալ կարելիությունը: ***
... Հրաշքը, որի գաղտնիքը պարզ է բոլոր արվեստներին և կոչվում է կարճ մի բառով` մարդ: |
ՓՆՏՐՈՒՄ
ՕՐԱՑՈՒՅՑ
ԵՂԱՆԱԿԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
ԱՐԽԻՎ
ԿԱՅՔԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||