Առաջին պետությունն աշխարհում: Առաջին պետությունն աշխարհում առաջացել է մոտավորապես 4000 տարի առաջ: Այդ պետության անունն էր Հին Եգիպտոս: Այն գտնվում էր Աֆրիկայում: Եգիպտոսի բնակիչները հմուտ շինարարներ էին: Նրանցց մեզ են հասել բուրգեր և գերեզմաններ: Մումիաներ: Հին եգիպտացիները մահացած մարդու մարմինը պահպանելու համար պատրաստում էին մումիաներ: Մահից հետո մարմինը չորացնում էին, յուղում, փաթաթում էին սպիտակեղենի կտորևերով, ներծծում էին հատուկ խառնուրդով և տեղադրում էին դագաղի(սարկոֆագի) մեջ: Եգիպտական աստվածները: Եգիպտացիները աստվածեցնում էին բնության ուժերը, բույսերը, կենդանիներին, թռչուններին և երկրպագում էին բազմաթիվ աստվածների: Արևի աստված` Ռան գլխավոր աստվածն էր համարվում Եգիպտոսում: Պտղաբերության աստված Օսիրիսը սովորեցրեց մարդկանց մշակել հողը, այգիներ տնկել, քաղաքներ կառուցել, հաց թխել: Պատրաստված մումիաների հովանավորն էր Անուբիս աստվածը: Ո՟ր կենդանին էին սրբացնում եգիպտացիները: Եգիպտացիները սրբացնում էին կատուներին: Բանն այն էր, որ նրանք առաջինն են կատուներին : Կատուների պահապան աստվածուհին Բաստետն էր, որի մարմինը մարդու էր, իսկ գլուխը՝ կատվի: Եգիպտական օրենքով՝ ով համարձակվեր ձեռք բարձրացնել կատուների վրա, ենթարկվում էր մահապատժի: