Մոտավորապես 2500 տարի առաջ հույները ապրում էին մեծ տարածության վրա, որը ձգվում էր Ռուսաստանի հարավային սահմաններից մինչև Իսպանիա: Ամենամեծ քաղաքներն էին Աֆինը և Սպարտան: Աֆինում ծաղկում էին մշակույտը և գիտությունը, իսկ սպարտանցիներին հավասար չկար կռվի մեջ: Հունական ամեն մի քաղաք-պետություն ուներ իր կառավարությունը, օրենքները և բանակը:
Ինչո՟վ էր հայտնի Աֆինի քաղաքը:
Հին Աֆինի քաղաքը հայտնի էր մշակույթի ծաղկելով: Ակրոպոլ բլրի վրա կառուցվել էին վեհապանծ տաճարներ, որոնց հավասարը չկար աշխարհում: Պարֆեոն տաճարն էլ ապշեցնում էր բոլորին շքեղ սյուներով, քարե փորագրություններով և արձաններով:
Հունական աստվածներ
Հին հույնեը ունեին բազմաթիվ աստվածներ: Նրանք կարող էին հովանավորել մշակույթը, պատերազմները, մարդկանց հաջողությունները և այլն... Հունական գլխավոր աստվածը Զևսն էր, Արեսը համարվեւմ էր պատերազմի աստվածը, իսկ Ափրոդիտան սիրո աստվածուհին էր: